ԳլխավորԼուր

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 20-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը, ապատեղեկատվություն է, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ: