ԳլխավորԿրթությունՀեռավար կրթությունՈւսումնառություն Հայաստանում

Հյուսիսային համալսարանում վերագործարկվել է հակերային հարձակումից վնասված moodle հարթակը

Հյուսիսային համալսարան

Հյուսիսային համալսարանում վերագործարկվել է հակերային հարձակումից վնասված moodle հարթակը, և արդեն մի քանի օր է, ինչ տնտեսագիտության ֆակուլտետը հաջողությամբ հեռավար կրթություն է իրականացնում այդ հավելվածով, տեղեկանում ենք համալսարանի ֆեյսբուքյան էջից։

Հեռավար ուսուցման համակարգող Ա. Ալեքսանյանի տքնաջան աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակահատվածում վերագործարկվել է հեռավար ուսուցման հարթակը, ներբեռնվել շուրջ 260 օգտատիրոջ տվյալներ և 120-ից ավելի դասընթացներ:

Comment here