ԳլխավորԼուրԿրթություն

Արցախի համալսարանում չեղարկվել են նախատեսված ընթացիկ բոլոր ստուգումները և փորձուսուցումները

Ելնելով Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունից և հիմք ընդունելով ԱրՊՀ ռեկտորատի 2020թ. նոյեմբերի 5-ի նիստի որոշումը՝ վերսկսվել են Արցախի պետական համալսարանի առկա ուսուցման համակարգի 2020-2021 ուումնական տարվա առաջին կիսամյակի ընդհատված պարապմունքները հեռավար եղանակով, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

Չեղարկվել են նախատեսված ընթացիկ բոլոր ստուգումները և փորձուսուցումները։

Հեռավար եղանակով կազմակերպվող պարապմունքներին զուգընթաց համալսարանի ղեկավարության կողմից քայլեր են ձեռնարկվում ուսումնական գործընթացում առկա խնդիրների լուծման ուղղությամբ։

Comment here