ԳլխավորԼուր

Շատ շուտով մեր բուհերը, այդ թվում՝ պետական, մրցակցային չեն լինի, եթե հեռավարի հարթակը չաշխատի. փոխվարչապետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Բարձրագույն կրթությունը, մասնավորապես՝ մագիստարտուրան, գնում է դեպի հեռավար, որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դրան, քանի որ կարող ենք որոշ տրադիցիոն կարգավորումների տիրույթ մտնենք, բայց պարզվի, որ դուրս ենք մնում կրթության ոլորտից։ Կառավարության նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այս դիտարկմանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ հեռավար կրթության համապատասխան կարգավորումներ մենք դրել ենք օրենքում, ու նմանատիպ ծառայություններ հնարավոր կլինի մատուցել։

Մհեր Գրիգորյանը մեկ անգամ էլ շեշտեց՝ շատ շուտով մեր բուհերը, այդ թվում՝ պետական,  մրցակցային չեն լինի, եթե հեռավարի հարթակը չաշխատի։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը: Օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews