ԳլխավորԼուր

ԱրՊՀ-ում դասերը հեռավար կանցկացվեն

Արցախի պետական համալսարան (ԱրՊՀ)

Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի օրակարգում կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակի հետ կապված` ԱրՊՀ ուսումնական գործընթացը հեռավար եղանակով իրականացնելու մասին հարցն էր:

Ռեկտորատը որոշեց նոյեմբերի 8-ից ուսումնական գործընթացը պարտադիր կազմակերպել հեռավար ուսուցման եղանակով, դասընթացները իրականացնել ըստ գործող դասացուցակի և գրանցել մատյաններում:

Ֆակուլտետների դեկաններին,  ուսումնական գործընթացի վերահսկման բաժնին և որակի ապահովման կենտրոնին հանձնարարվեց վերահսկել դասընթացները հեռավար ուսուցման եղանակով իրականացնելու գործընթացը:

Comment here