ԳլխավորԽճանկար

Ռուսաստանցիների մեծ մասը կողմ է ուսուցման առկա ձեւաչափին

Ուսուցիչը՝ դասասենյակում՝ համավարակի օրերին (Ռուսաստան)

Դպրոցական երեխաներ կամ թոռներ ունեցող ռուսաստանցիների մեծամասնությունը կողմ է ուսումնառության առկա ձեւին, որը, ըստ նրանց, տալիս է ավելի լավ կրթություն, ավելի շատ գիտելիքներ եւ կենդանի շփումներ, Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքներն է ներկայացրել ՏԱՍՍ-ը։

Առկա ուսումնառության օգտին է արտահայտվել հարցվածների 93 տոկոսը, հեռավար ուսուցմանը կողմ է 4 տոկոսը՝ նշելով, որ այդպիսով երեխաներն ավելի պաշտպանված են վարակվելուց։

Անցումը հեռավար ուսուցման բացասաբար է ազդել կրթության որակի վրա, համոզված է հարցվածների 74 տոկոսը։ 12 տոկոսը կարծում է, որ առկայից հեռավար անցումը որեւէ կերպ չի ազդել կրթության վրա։

72 տոկոսի կարծիքով՝ հեռավորություն եւ սանիտարական անվտանգության կանոնները պահպանելու դեպքում վարակման հավանականությունն աննշան է։ Հակառակ կարծիքին է 16 տոկոսը։

Հարցումն անց է կացվել օգոստոսի 27-ին, մասնակցել է 1600 մարդ, սխալի հավանականությունը գնահատվում է 2.5 տոկոս։

Հիշեցնենք, որ ՌԴ դպրոցներում սեպտեմբերի 1-ից մեկնարկել է ուսումնական տարին՝ առկա ձեւաչափով։

Comment here