ԳլխավորԼուր

Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ

Չարենցի անվան թիվ 11 դպրոցը

Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, տարածվող հրամանը կեղծ է։

Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Որևէ կարգավորում չի փոխվել։ Գործում է իրավիճակային մոտեցում՝ ըստ ուսումնական հաստատությունում դեպքերի թվով ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելու մասով, արդեն երկրորդ տարին։

Այլ կարգավորում չկա»,-նշված է գրառման մեջ։

Հավելենք, որ վերջին օրերին Հայաստանում կտրուկ աճել են կորոնավիրուսով վարակման դեպքերը։