ԳլխավորԼուր

Խորեն Աբրահամյանի արտամուսնական որդին պատմել է մոր և իր մասին. Sputnik Արմենիա

Խորեն Ստալբե

Հռչակավոր դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանի հագեցած կենսագրության այս էջի մասին չգիտեն անգամ նրա ամենանվիրված երկրպագուները։ Արտիստն արտամուսնական որդի ունի, որը հենց իր անունն է կրում, գրում է Sputnik Արմենիան։

Հայտնի լատվիացի երգիչ, դիջեյ, ստորջրյա լուսանկարիչ և դայվինգի մարզիչ Խորեն (Horen) Ստալբեն ծնվել է 1971թ․-ի մարտի 8-ին, Ռիգայում։

Նրա կատարմամբ For Black Man Christmas No Weekend երգի տեսահոլովակը MTV-ով ցուցադրված առաջին լատվիական տեսահոլովակն է դարձել։ 2014թ․-ից ի վեր Խորենը Riga Reggae խմբի մենակատարն է։

«Կարծում եմ` հիմա արդեն կարելի է խոսել այդ մասին։ Այո, իմ հայրը Խորեն Աբրահամյանն է, և խորհրդային տարիներին ես ստիպված էի թաքցնել դա հանրությունից․․․ Մայրիկիցս ես միայն լավն եմ լսել հորս մասին, թե որքան տաղանդավոր է նա, որքան հրաշալի, հետաքրքիր․․․ Մի անգամ, փոքր ժամանակ, մենք մայրիկի հետ հանրային տրանսպորտում էինք, մեզ հետ հայեր սկսեցին խոսել, հարցրին, թե անունս ինչ է։ Մայրիկը պատասխանեց` «Խորեն»։ Նրանք շատ զարմացան, հարցրին՝ գիտե՞նք արդյոք, որ այդ անունով հայտնի հայ դերասան կա։ Մայրիկը տխուր ժպտաց և ասաց, որ գիտի»,-պատմում է նա։

Ամբողջութամբ՝ սկզբնաղբյուր կայքում։