ԳլխավորԼուր

Մխիթարյանի որդին «գոլ է խփել» Հռոմի Օլիմպիական մարզադաշտում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի որդին «Ռոմա»-ի վերջին խաղից հետո հոր հետ եղել է խաղադաշտում և «գոլ խփել», հայտնում է «Արմենպրեսը»:

Հռոմի Օլիմպիական մարզադաշտում Սերիա Ա-ի «Սալերնիտանա»-ի դեմ հերթական խաղից հետո, որտեղ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ, հայ ֆուտբոլիստի որդին` Համլետ Մխիթարյանը, հոր հետ գնդակ է խաղացել և նաև դարձել «գոլի հեղինակ»:

Հիշեցնենք, որ նա ծնվել է 2020 թվականի մարտի 4-ին։