ԳլխավորԼուր

Դիմորդներ-փոխնախարար հանդիպումն ավարտվեց

Բուհ չընդունված դիմորդների ծնողների եւ դիմորդների ու ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հանդիպումը ավարտվեց։

Երկարատեւ քննարկման ժամանակ փոխնախարարը բազմիցս նշեց, որ անհնար է հավելյալ տեղեր հատկացնել՝ դուրս մնացած 739 դիմորդների համար։

Նա առաջարկեց, որ այդ դիմորդները դիմեն թափուր տեղերի համար, կամ եթե դրական միավոր ունեն՝ մասնակցեն հեռակա ուսուցման համար նախատեսված մրցույթին արդեն ունեցած միավորով։

Փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ այդքան դիմորդներից ավելի քան 550-ը հայտ է ներկայացրել՝ թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար։

Հանդիպման մասնակից ծնողներից մեկը նշեց, որ այդ 550-ի մեծ մասը ստիպված է դիմել այդ քայլին՝ վերջին հնարավորությունից չզրկվելու համար, սակայն դա չի նշանակում, որ նրանք համաձայն են հիմնական մրցույթի արդյունքներին։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ վաղը նամակ-առաջարկ արվի ԿԳՄՍՆ-ին՝ որպես լիազոր մարմին, միայն այդ դիմորդների կողմից, ովքեր չեն ընդունվել կամ եթե որեւէ հայտով անցել են՝ պատրաստ են դրանից հրաժարվել, հասկանալու համար նաեւ, թե քանի դիմորդ է 739-ից, որ դժգոհություններ ունի։

Առաջարկ եղավ նաեւ, որ ԿԳՄՍ նախարարը կառավարության վաղվա նիստում ներկայացնի իրավիճակը։

Comment here