ԳլխավորԼուր

Շիրակի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ դասադուլ են հայտարարել

Դասադուլ ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ այս պահին դասադուլ են հայտարարել՝ պահանջելով վերջ դնել Արցախում ցեղասպանությանը, անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Նրանք ցուցապաստառները ձեռքներին՝ բարձրախոսով շրջում են բուհում՝ հորդորելով մյուս ընկերներին ևս միանալ, տեր կանգնել հայ ազգի իրավունքներին, հայտնում է «Առավոտ»-ը։

Նրանք հայտարարել են, որ չեն կարող շատերի նման անտարբեր մնալ տիրող իրավիճակի նկատմամբ, հայրենակիցների ճակատագրին. «Անտարբերությունը կկործանի մեզ, պետք է վերջ դնել այս անտարբերությանը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դասադուլ է հայտարարել ԵՊԿ ուսանողական խորհուրդը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։

Կոչ է արվել դիմել դասադուլների ու գործադուլների։