ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում ու Պոլիտեխնիկում «պաշտոնապես» դասադուլ չկա

ԵՊՀ

Բացակաները սովորականից շատ են, բայց դասադուլի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չկան ոչ ֆակուլտետներից, ոչ ուսանողական կառույցներից, Usanogh.am-ին հայտնեցին ԵՊՀ-ից։

Պոլիտեխնիկական համալսարանից էլ հայտնեցին, որ այս պահի դրությամբ Պոլիտեխնիկը չի միացել դասադուլին:

«Գուցե լինեն անհատներ, ովքեր միացել են, նրանց իրավունքն է, ոչ ոք չի բռնանում, բայց պաշտոնական հայտարարություն չկա»,- ասաց համալսարանի մամուլի խոսնակը:

Աելի վաղ հայտնել էինք, որ դասադուլ են հայտարարել Երևանի պետական կոնսերվատորիայում ու Շիրակի պետական համալսարանում։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։

Կոչ է արվել դիմել դասադուլների ու գործադուլների։