ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում երկրորդ կիսամյակը մեկնարկում է նոր սերնդի խելացի էկրաններով

ԵՊՀ 9 ֆակուլտետներում տեղադրվել են նոր սերնդի խելացի էկրաններ, նշված է ԵՊՀ-ի ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի համալսարանականներ, ուսումնական երկրորդ կիսամյակը սկսվում է փետրվարի 7-ին։ Ունենք նորույթ, որն ավելի կհեշտացնի դասապրոցեսը:

ԵՊՀ 9 ֆակուլտետում (Ֆիզիկայի, Ռադիոֆիզիկայի, Մաթեմատիկայի և մեխանիկայի, Կենսաբանության, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Փիլիսոփայության և հոգեբանության, Տնտեսագիտության և կառավարման, Իրավագիտության ֆակուլտետներ, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն) տեղադրվել են նոր սերնդի խելացի էկրաններ։

Երիտասարդ գիտնական, կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի ասիստենտ Հենրիկ Պարսամյան. «Ուսանողը նյութն ավելի հեշտ է հիշում, ընկալում, երբ մատուցումն ակտիվորեն ուղեկցվում է տեսաձայնային բովանդակությամբ: Իհարկե, ցանկացած պահի հնարավոր է օգտվել արտաքին ռեսուրսներից»:

Կարող ես էկրանը «վերցնել քեզ հետ»: Ընդամենը սքանավորում ես QR կոդը և PDF ֆորմատով հեռախոսում ունենում պատկերված նյութը:

Սիրելի ուսանողներ, ինչպես միշտ, կարևոր լուրերն ու ծանուցումները ձեզ կուղարկվեն էլեկտրոնային փոստով։ Կհանդիպենք փետրվարի 7-ին»,-նշված է գրառման մեջ։