ԳլխավորԼուր

ԵՊՀ ուսանողները հյուրընկալել էին Նազիկ Ավդալյանին

Նազիկ Ավդալյանը ԵՊՀ-ում

Հոկտեմբերի 19-ին Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպում է ունեցել ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, տեղեկացնում են ԵՊՀ ուսխորհրդից։

Հյուրն իր փորձով կիսվել է ուսանողների հետ, պատմել սպորտային նվաճումների, ինչպես նաև սպորտի կարևորության մասին։

Նազիկ Ավդալյանին, որն իր օրինակով շարունակում է ցույց տալ, որ կինը կարող է լինել թե՛ կանացի, թե՛ ֆիզիկապես ուժեղ, ուսանողները բազմաթիվ հարցեր ունեին։

Նազիկ Ավդալյանը 2009 թվականի Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում ճանաչվել է աշխարհի չեմպիոն՝ դառնալով անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը։ Նույն տարի Ավդալյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։

Հայ ծանրորդուհին ավտովթարից հետո երկար ժամանակ հետվիրահատական շրջանից հետո վերադարձել է մեծ սպորտ և մասնակցել է 2015 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությանը՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը:

2016 թվականին Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Նազիկ Ավդալյանը դարձել է չեմպիոն։ 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերում Նազիկ Ավդալյանը երկամարտի 242 կգ արդյունքով գրավել է 5-րդ հորիզոնականը։

Comment here