ԳլխավորԼուրԿրթություն

ԵՊՀ-ն աշակերտներին հրավիրում է մասնակցելու ամառային աշխատարան-ծրագրի

Աշակերտները ԵՊՀ-ում

Բնագիտական առարկաները աշակերտների համար ավելի հասկանալի, մատչելի և գրավիչ դարձնելու համար ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը կազմակերպում է ամառային բնագիտական աշխատարան-ծրագիր, որի շրջանակում 8-12-րդ դասարան փոխադրված դպրոցականները ԵՊՀ դասախոսների և ուսանողների օգնությամբ կսովորեն ինքնուրույն կատարել գործնական աշխատանքներ ու գիտափորձեր «Ֆիզիկա» և «Կենսաբանություն» առարկաներից (բուսաբանություն, կենդանաբանություն, էկոլոգիա, ֆիզիոլոգիա, կենսաքիմիա, գենետիկա):

Ծրագիրը կմեկնարկի հունիսի 22-ին և կտևի 3 շաբաթ։ Այս ընթացքում, հիմնվելով հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի վրա, դպրոցականները ԵՊՀ լաբորատորիաներում կկատարեն գործնական աշխատանքներ, գիտափորձեր և համակողմանի կուսումնասիրեն այս առարկաները գործնականում:

Ծրագիրը եզակի հնարավորություն է՝ գիտափորձերի և պրակտիկ աշխատանքի միջոցով հասկանալու, թե ինչպես է աշխատում մեզ շրջապատող աշխարհը։ Ի դեպ, բնագիտական առարկաների աշխատարաններ են լինելու ԵՊՀ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաները և լսարանները:

Դպրոցականները աշխատարաններ կայցելեն շաբաթական 2 օր (երկուշաբթի և հինգշաբթի)՝ 3-4 ժամով: Ծրագրով նախատեսված է նաև առողջ սնունդ:

Ծրագրի մասնակցության արժեքը 45.000 ՀՀ դրամ է:

Հետաքրքրվողները պետք է մինչև ս. թ. հունիսի 20-ը լրացնեն հետևյալ հարցաթերթը: