ԳլխավորԼուր

Ապագա դատավորները դիպլոմներ են ստացել

Դեկտեմբերի 24-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ է հանձնել դատավորների թեկնածուների հավակնորդների 2021 թվականի ցուցակում ընդգրկված անձանց: Ռեկտորը շնորհավորել և հաջողություն է մաղթել շրջանավարտներին:

«Մեր պետությունն ու հասարակությունը արդարադատության համակարգը համալրող որակյալ կադրերի կարիք ունի»,-նշել է ռեկտորը և ընդգծել, որ ցանկացած կրթական հաստատության գործունեության գնահատման ամենակարևոր չափանիշը շրջանավարտների դրսևորած մասնագիտական գործառույթների որակն է: Այդ առումով ռեկտորը վստահություն է հայտնել, որ շրջանավարտները հաջողությամբ իրենց կդրսևորեն բարդ ու պատասխանատու գործունեության մեջ:

Այս խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը տևել է 7 ամիս՝ ներառյալ փորձաշրջանը: