ԳլխավորԼուր

Ճգնաժամային կառավարման ակադեմիան 305 շրջանավարտ ունի

Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում հուլիսի 28-ին անցկացվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։ Ավարտական դիպլոմ է ստացել ակադեմիայի 305 ուսանող, 49-ը՝ գերազանցության։

2021-2022թթ․ ուսումնական տարում ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտել է 80 սովորող, որոնցից 50-ն արդեն իսկ դիմել է բակալավրի կրթական ծրագրի առկա և հեռակա տեղերում:

Շրջանավարտներին ողջունել և շնորհավորել են ՃԿՊԱ ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, ԱԻ նախարարի տեղակալներ Արտյուշ Գրիգորյանը, Արա Նազարյանը, Դավիթ Համբարյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը և գերատեսչության գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը։