ԳլխավորԼուր

Երիտասարդների տներ են բացվել Արմավիրում և Էջմիածնում

ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում հուլիսի 28-ին հանդիսավորությամբ բացվել են  «Արմավիրի երիտասարդների տուն» և «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնները, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Կենտրոնների ստեղծմանը 2022 թ.-ին ձեռնամուխ են եղել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Ճապոնիայի կառավարության, Էջմիածնի և Արմավիրի համայնքապետարանների աջակցությամբ:

Երկու քաղաքներում կայացած միջոցառումներին ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական համագործակցության երկրորդ քարտուղար Րիկա Օնոդերան, Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, ինչպես նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը:

Էջմիածնի և Արմավիրի երիտասարդական կենտրոնները ստեղծվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի ապահով կենտրոնների մոդելով՝ այս համայնքներում բնակվող ավելի քան 700 դեռահասներին և երիտասարդներին աջակցելու, որպես կրթական միջավայր հանդես գալու համար:

Կենտրոնները հիմնելու գործում ակտիվ մասնակցություն են ունեցել Էջմիածնի և Արմավիրի համայնքապետարանները: Համայնքները կենտրոնների համար հատկացրել են համապատասխան տարածք, վերանորոգման համար անհրաժեշտ ֆինանսական և նյութատեխնիկական աջակցություն տրամադրել, ինչպես նաև կենտրոնների պահպանման ծախսերն ընդգրկել են համայնքների հնգամյա բյուջեի ծրագրում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ, վերանորոգել և կահավորել է հատկացված տարածքները՝ կենտրոններին տրամադրելով տարբեր տարիքի երեխաների և պատանիների համար անհրաժեշտ պիտույքներ:

Հաջորդ կենտրոնն առաջիկայում նախատեսվում է բացել Գավառ քաղաքո