ԳլխավորԼուր

Էջմիածին քաղաքը ժամուկեսով կփակվի տրանսպորտի համար

Հոկտեմբերի 19-ին ժամը 15.00-ից 16․30-ը փակ են լինելու Էջմիածին տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Բացի այդ՝

  • ժամը 08.30-ից 14.00-ն փակ են լինելու Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նաիրի և Իսահակ Գասպարյան փողոցները:
  • ժամը 11.00-ից 16.30-ը միակողմանի (Էջմիածին-Երևան) փակ է լինելու Էջմիածնից Փարաքար տանող ճանապարհահատվածը։ Նշված ժամերին երթևեկությունը երկկողմանի գործելու է Երևան-Էջմիածին տանող ճանապարհահատվածում
  • ժամը 11.00-ից 16.30-ը երկկողմանի փակ է լինելու Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցից հրապարակ ընկած ճանապարհահատվածը:

Պատճառը  Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարն է։