ԳլխավորԼուր

Շոգի պատճառով դասաժամերը կրճատվել են Էջմիածնի 2 դպրոցներում. մարզպետարանի պարզաբանումը

Էջմիածնի դպրոցներից

Էջմիածնի դպրոցներում դասերը կրճատվել են ընդամենը երկու դպրոցում, դա ողջ քաղաքին չի վերաբերում. Usanogh.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տաթևիկ Մկրտչյանը` անդրադառնալով մամուլում տարածված այն լուրերին, թե Էջմիածնի դպրոցներում դասընթացները տևելու են 30-35 րոպե, իսկ դասապրոցեսի կրճատման պատճառը, ըստ լուրերի, անտանելի շոգն ու տոթն է։

Տաթևիկ Մկրտչյանը հայտնեց, որ Էջմիածնի երկու դպրոցներում որոշ աշակերտների ինքնազգացողություն շոգից վատացել է, և այդ դպրոցները դիմել են լոկալ լուծումների.

«Մարզի մյուս բոլոր դպրոցները 45 րոպեանոց դասապրոցես են իրականացնում, շոգի պատճառով դասընթացները կրճատելու հետ կապված ահազանգեր չենք ունեցել: Խոսքն ընդամենը մասնավոր դեպքերի մասին է, որոնց պարագայում կայացվել են իրավիճակային լուծումներ»,-ասաց Տաթևիկ Մկրտչյանը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ