ԳլխավորԼուր

Ի գիտություն բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմորդների

ԳԹԿ

Հայաստանի Հանրապետության բուհերի հեռակա ուսուցման ընդունելության համար պետք է ԳԹԿ «dimord.am» կայքում լրացնել դիմում-հայտ, հիշեցնում են ԳԹԿ-ից:

Դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է`

ա) ունենալ ԳԹԿ անձնական համար

բ) ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ հաշվեհամարին (900018003401) փոխանցած 1500 դրամի անդորրագիրը:

ԳԹԿ անձնական համար տրամադրում է այն բուհը, որտեղ ցանկանում է ուսումը շարունակել դիմորդը կամ եթե դիմորդը մասնակցել է 2023 թվականի բուհերի առկա ընդունելության քննություններին, ապա կարող է օգտագործել այդ ժամանակահատվածում ԳԹԿ-ի կողմից տրված անձնական համարը:

Ընտրած մասնագիտությունների միասնական քննություններից դրական գնահատական(ներ) ունեցող դիմորդները կարող են մրցույթին ներկայացնել այդ գնահատական(ներ)ը կամ հանձնել նոր քննություններ: Այս դեպքում մրցույթում կօգտագործվեն ավելի բարձր գնահատականները:

Ընդունելության քննությունների վարձավճարից ազատվում են հեռակա ուսուցման ընդունելության կանոնների 41-43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները:

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը ավարտվում է սեպտեմբերի 25-ին, ժամը 18:00-ին: