ԳլխավորԼուր

Էջմիածին քաղաքում մեքենա է այրվել. նախնական տվյալներով` կա մեկ զոհ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 20-ին, ժամը 16:51-ին ահազանգ է ստացել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։06-ին, մարվել՝ 17։16-ին։

Այրվել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենա․ ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և 3 տուժած։ Տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են Էջմիածնի բժշկական կենտրոնում։

Լուսանկարը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության։

 

Comment here