ԳլխավորԼուր

Երևանում՝ Ազգային գրադարանի մոտ, 20-ից ավելի երիտասարդներ ծեծել են մեկին. կա ձերբակալված

Երևանում՝ Ազգային գրադարանի հարակից հատվածում երկու տասնյակից ավելի երիտասարդ ծեծի է ենթարկել մեկ այլ երիտասարդի, մեկ անձ ձերբակալվել է, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

«Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում: ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողը ծառայություն իրականացնելիս նկատել է, որ Ազգային գրադարանի հարակից հատվածում երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի։

Ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները՝ ինչի ընթացքում օրենքով սահմանված կարգով նախազգուշական երկու կրակոց են արձակել օդ։

Ոստիկանները ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել Համայնքային ոստիկանության Կենտրոնի բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակից մյուս երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews