ԳլխավորԼուր

Ուշի գյուղի ոլորաններում բեռնատար է շրջվել. վարորդը տեղում մահացել է

Ապրիլի 14-ին, ժամը 09։07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ուշի գյուղի ոլորաններում «DAF» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել ձորակը (մոտ 6 մ):

Փրկարարները հատուկ տեխնիկայի և վերամբարձ կռունկի միջոցով դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Comment here