ԳլխավորԼուր

Լևոն Արոնյանի կինն ավտովթարի է ենթարկվել. վիճակը ծանր է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը` Արիանե Կաոլին, ավտովթարի է ենթարկվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Դեպքը տեղի է ունեցել Երեւանի Սեբաստիա փողոցի վրա: Կաոլիի վարած մեքենան բախվել է բետոնե հենասյանը: Նա այժմ հիվանդանոցում է:

Հայաստանի ԱԻՆ-ն ծառայությունն էլ հայտնում է` մարտի 15-ին, ժամը 00:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում գտնվող կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարականջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիաննե Կ.) բախվել է կամրջի հենասյանը:  Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է «Աստղիկ»  ԲԿ:

Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

Comment here