Ներկայացնում ենք մեջբերումներ գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի (1898 – 1970) ստեղծագործություններից։
***
• Մարդը կարող է քո մտերիմը դառնալ երեք օրվա ընթացքում: Իսկ նա, որը տարիներ շարունակ ապրում է քո կողքին, կարող է երբեք չիմանալ, թե որն է քո սիրած գույնը:
• Երբ գտնում ես քոնին, մյուսին չես էլ ուզում նայել։
• Երկրի վրա ամենափխրուն բանը կնոջ սերն է։ Մեկ սխալ քայլ, խոսք, հայացք, և ոչինչ վերականգնել չի հաջողվի։
• Ամենաուժեղ զգացումը հիասթափությունն է: Ոչ վիրավորանքը, ոչ խանդը և ոչ էլ նույնիսկ ատելությունը… Դրանցից հետո գոնե ինչ-որ բան մնում է հոգում, հիասթափությունից հետո դատարկություն է տիրում:
• Ի՞նչ կարող է տալ մեկ մարդը մյուսին, բացի ջերմության կաթիլից: Եվ դրանից ավելին ի՞նչ կարող է լինել: Միայն թե թույլ մի տուր որևէ մեկին չափից շատ մոտենալ քեզ: Եթե թողնես՝ կցանկանաս պահել։ Իսկ պահել հնարավոր չէ։
• Ներողությունը չի նշանակում, որ դու սխալ ես, իսկ մյուսը՝ ճիշտ: Դա պարզապես նշանակում է, որ ձեր հարաբերությունների արժեքն ավելի կարևոր է, քան քո սեփական էգոն:
• Քոնը նա չէ, ում «քեզ հետ լավ է». քեզ հետ լավ կարող է լինել հարյուրավոր մարդկանց։ Քոնը նա է, ում համար վատ է առանց քեզ։
• Եթե հոգին ձգտում է ինչ-որ մեկին, մի դիմադրեք: Հոգին միակն է, որը հստակ գիտի, թե մեզ ինչ է պետք։
• Պարզապես մենք օտար մարդիկ ենք, որոնք պատահաբար միասին անցել են ճանապարհի ինչ-որ հատված ՝ երբեք չհասկանալով միմյանց։
• Մնալ ընկերնե՞ր։ Փոքր բանջարանո՞ց ստեղծել մարած զգացմունքների սառած լավայի վրա: Ոչ, դա ինձ և քո համար չէ: Այդպես լինում է միայն մանր ինտրիգներից հետո, այն էլ՝ բավականին կեղծ է ստացվում։ Սերը չեն փչացնում ընկերությամբ: Վերջ, ուրեմն վերջ:
• Ոչ մի մարդ չի կարող ավելի օտար դառնալ, քան մեկը, ում նախկինում սիրել ես:
• Մենք երբեք չենք մոռանա միմյանց, բայց երբեք չենք վերադարձնի միմյանց:
• Սերը բացատրություն չի հանդուրժում: Նրան արարքներ են պետք։
• Մի բան հիշիր, տղա. երբեք, երբեք ու ևս մեկ անգամ երբեք դու ծիծաղելի չես լինի կնոջ աչքում, եթե ինչ-որ բան ես անում հանուն նրա:
• Ինձ թվում էր, որ կինը չպետք է տղամարդուն ասի, որ սիրում է իրեն։ Թող այդ մասին ասեն նրա շողշողացող, երջանիկ աչքերը: Դրանք ավելի խոսուն են, քան ցանկացած բառ:
• Կանանց պետք է կամ աստվածացնել, կամ թողնել։ Մնացած ամեն ինչը խաբեություն է։
• Մենք այնքան վախենում ենք կպչուն լինելուց, որ անտարբեր ենք թվում:
• Ամենամեծ ատելությունը ծագում է նրանց հանդեպ, ովքեր կարողացել են դիպչել սրտին, իսկ հետո թքել հոգու մեջ:
• Ես կանգնած էի նրա կողքին, լսում էի նրան, ծիծաղում և մտածում, թե որքան սարսափելի է կնոջը սիրելը և աղքատ լինելը։
• Դժվար է բառեր գտնել, երբ իսկապես ասելիք կա:
• Որքան շատ ես փորձում հասնել մեկին, որը քեզ չի գնահատում, այնքան ավելի ցավոտ են նրա անտարբերության հարվածները քո համար:
• Փորձել մոռանալ ինչ-որ մեկին, նշանակում է անընդհատ հիշել նրան:
• Մարդիկ, որոնք կարծում են, որ իրենք ոչ մեկին պետք չեն, իրականում հաճախ ամենապետքականն են:
• Կարևոր չէ, թե որքան հաճախ եք տեսնում միմյանց, կարևոր է, թե ինչ են նշանակում այդ հանդիպումները ձեզ համար:
• Առաջին մարդը, որի մասին մտածում ես առավոտյան և վերջին մարդը, որի մասին մտածում ես գիշերը, կամ քո երջանկության պատճառն է, կամ քո ցավի պատճառը:
Թրգմ. Usanogh.am-ի