Ներկայացնում ենք իռլանդական ծագումով անգլիացի դրամատուրգ, թատերական քննադատ, Նոբելյան մրցանակակիր Ջորջ Բեռնարդ Շոուի (26.07.1856-2.11.1950) մտքերից
***
• Աշխարհը կազմված է անբաններից, որոնք ցանկանում են փող ունենալ՝ չաշխատելով, եւ հիմարներից, որոնք պատրաստ են աշխատել ու չհարստանալ։
• Հեղափոխությունները երբեք չեն թեթեւացնում բռնապետության լուծը. դրանք միայն այդ լուծը մեկի ուսերից վերցնելով՝ դնում են ուրիշների ուսերին։
• Կատակելու իմ մեթոդը ճշմարտությունն ասելն է։ Աշխարհում դրանից ծիծաղելի բան չկան։
• Հաջողության գաղտնիքը որքան հնարավոր է շատ մարդկանց շփոթեցնելու մեջ է։
• Մարդիկ ավելի շատ հետաքրքրվում են այնպիսի բաներով, որոնք ընդհանրապես իրենց չի վերաբերում։
• Եթե դուք սկսեք ինքնազոհաբերմամբ հանուն նրանց, ում սիրում եք, ապա կավարտեք ատելությամբ նրանց նկատմամբ, ում ձեզ զոհաբերել եք։
• Մենք իրավունք չունենք երջանկություն սպառել՝ չարտադրելով այն։
• Անպարկեշտություն կարելի է գտնել ցանկացած գրքում, բացառությամբ հեռախոսագրքի։
• Կենսագրություն կարդալիս հիշեք, որ ճշմարտությունը երբեք պիտանի չէ հրապարակման համար։
• Կատարյալ ամուսինը նա է, ով կարծում է, որ իր կինը կատարյալ է։
• Կարողանալ տանել մենակությունն ու դրանից բավականություն ստանալ՝ մեծ շնորհ է։
• Երբեմն պետք է ծիծաղեցնել մարդկանց, որպեսզի նրանք շեղվեն ձեզ կախելու մտքից։
• Ատելությունը վախկոտի վրեժն է՝ իր ապրած վախի համար։
• Գողը նա չէ, ով գողանում է, այլ նա, ով բռնվել է։
• Եթե երբեւիցե, ընկնելով երջանկության ետեւից, գտնեք այն, ապա կտեսնեք, որ նման եք այն ծեր կնոջը, ով միշտ փնտրում է ակնոցը, որն իր քթին է։
• Ծերանալը տխուր է, բայց դա երկար ապրելու միակ միջոցն է։
• Նա, ով կարողանում է՝ անում է, ով չի կարողանում՝ խորհուրդներ է տալիս։
• Միակ դասը, որ կարելի է քաղել պատմությունից, այն է, որ մարդիկ երբեք դասեր չեն քաղում պատմությունից։
• Մարդը աղյուսի նման է. որքան այրվում է՝ այնքան ավելի թրծված է դառնում։
• Սովորեք ձեռք բերել այն, ինչ սիրում եք, այլապես ստիպված կլինեք սիրել այն, ինչ ստացել եք։
• Այժմ, երբ մենք սովորել ենք թռչել օդում ինչպես թռչունը եւ ձկան պես լողալ ջրում, մեզ չի բավականացնում միայն մի բան. մարդավարի ապրել ցամաքի վրա։
• Եթե սովորել ես խոսել՝ ուրեմն մեծացել ես, եթե սովորել ես լռել՝ ուրեմն իմաստնացել ես։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։