Ներկայացնում ենք մտքեր ռուս բանաստեղծ, արձակագիր Բորիս Պաստեռնակի (10.02.1890 — 30.05.1960) «Դոկտոր Ժիվագո» վեպից։ 10 տարում րված այս ստեղծագործության համար գրողը 1958 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի։
***
Բախտավոր մարդ: Այնպիսի տեսք ունի, որ նախանձում ես: Այնինչ ապրում է ու չի զգում:
Հոտային պահվածքը ապաշնորհների ապաստարանն է։
Ահա դուք վախենում եք՝ հարություն կառնե՞ք արդյոք, այնինչ արդեն հարություն եք առել, երբ ծնվել եք, և այդ բանը չեք նկատել:
Նա սարսափելի վախկոտ էր ու մահվան չափ վախենում էր տղամարդկանցից։ Հենց այդ պատճառով էլ՝ վախի ու ցրվածության ազդեցության տակ, ամբողջ ժամանակ մեկի գրկից հայտնվում էր մյուսի գրկում։
Մարդը ծնվում է ապրելու, այլ ոչ թե կյանքին նախապատրաստվելու համար:
Ապրել՝ նշանակում է միշտ ձգտել առաջ, բարձրագույնին, կատարելությանը և հասնել դրան:
Նա նրան սարսափելի շատ էր սիրում և խանդ էր զգում նրա վերաբերմունքից բաժակի հանդեպ, որից ջուր էր խմում, բարձի հանդեպ, որի վրա գլուխն էր դրել:
Անազատ մարդը միշտ իդեալականացնում է իր անազատությունը։ Այդպես եղել է միջնադարում, դրանից միշտ օգտվել են ճիզվիտները։
Յուրաքանչյուրի հետ 2 հեղափոխություն է եղել, մեկը իր անձնականը, մյուսը՝ ընդհանուր։
Բայց չէ՞ որ միայն վատ գրքերում են ապրողները բաժանված 2 ճամբարի ու չեն շփվում։ Իսկ իրականության մեջ ամեն ինչ այնքան շաղկապված է։
Հուսալ ու գործել՝ մեր պարտականությունն է դժբախտության ժամանակ։ Անգործ հուսահաստությունը պարտքի մոռացություն ու խախտում է։
Առաջնահերթությունը ստանում է ոչ թե մարդն ու նրա հոգեվիճակը, որի համար նա արտահայտելու ձեւ է փնտրում, այլ լեզուն, որով նա ցանկանում է արտահայետել այդ հոգեվիճակը։
Միակ բանը, որ մեր իշխանության տակ է, մեր մեջ հնչող կյանքի ձայները չաղավաղելու կարողությունն է։
Երեկոն չոր էր, ինչպես ածխով արված նկարը։
Արվեստը միշտ, անդադար, զբաղված է 2 բանով. այն աննահանջ խորհում է մահվան մասին ու աննահանջ դրանով կյանք է ստեղծում։