ԳլխավորԼուր

Քիմ Քարդաշյանն ու նրա «Արդարադատության նախագիծ» ֆիլմը

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի «Արդարադատության նախագիծ» վավերագրական ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է: Ֆիլմը պատմում է ԱՄՆ-ի քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների, ամերիկացի բանտարկյալների մասին:

Ֆիլմի ստեղծման համար Քարդաշյանն այցելել է ԱՄՆ կալանավայրեր, ներկայացնելու մի քանի բանտարկյալների պատմությունը: Քարդաշյանը զրուցել է նաև ընկերների ու հարազատների, աշխատել ու խորհրդակցել է փաստաբանների հետ:

Ֆիլմը նկարահանվել է 2019 թվականին, երբ Քիմ Քարդաշյանի օգնությամբ ներում էր շնորհվել թմրամիջոցների չարաշահման համար ցմահ ազատազրկման դատապարտված Էլիս Ջոնսոնին, սպանության համար դատապարտված Մոմոլ Սթյուարդին: Ֆիլմի տևողությունը երկու ժամ է, պրեմիերան նախատեսված է ապրիլի 5-ին:

Comment here