ԳլխավորԼուրՇոուբիզնես

Հայտնի են «Օսկար – 2022»-ի հավակնորդները

Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկար – 2022»-ի հավակնորդների անունները։

Այս տարի «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են «Ավազաթմբեր», «Բելֆաստ», «Մի՛ նայիր վերև», «Վեստսայդյան պատմություն», «CODA», «Շան իշխանությունը», «Լակրիցի համով պիցցա», «Մղձավանջների արահետ», «Ռիչարդ արքան» և ճապոնական «Նստի՛ր մեքենայիս ղեկին» ֆիլմերը:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում ներկայացված են Քեննեթ Բրանան, Ռյուսուկե Համագուտին, Փոլ Թոմաս Անդերսոնը, Ջեյն Քեմփիոնը և Սթիվեն Սփիլբերգը:

«Լավագույն դերասանուհի» մրցանակին հավակնում են Նիկոլ Քիդմանը («Լինել Ռիկարդո»), Օլիվիա Քոլմանը («Անծանոթ դուստր»), Պենելոպե Կրուսը («Զուգահեռ մայրեր»), Ջեսիկա Չեստեյնը («Թեմի Ֆեյի աչքերը») և Քրիստեն Ստյուարտը («Սփենսեր»):

«Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար»-ի են հավակնոմ Խավիեր Բարդեմը («Լինել Ռիկարդո»), Բենեդիկտ Քամբերբեչը («Շան իշխանություն»), Էնդրյու Գարֆիլդը («Տիկ-տակ, բում»), Ուիլ Սմիթը («Ռիչարդ արքան») և Դենզել Վաշինգտոնը («Մակբեթ»):

ԱՄՆ կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 27-ին։