Նոյեմբերի 11-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում անցկացվեց Ժողովրդական նվագարանների անսամբլների 3-րդ հանրապետական մրցույթ-փառատոնի գալա համերգը, որի բացումն ազդարարեց Արմավիրի արվեստի պետական քոլեջի դհոլահարների համույթը (ղեկավար` Հ.Մարտիրոսյան), տեղեկանում ենք քոլեջի ֆեյսբուքյան էջից։
Համերգի ընթացքում ելույթ ունեցավ նաև Արմավիրի արվեստի պետական քոլեջի ժողնվագարանների անսամբլը (ղեկավար` Ա.Ահարոնյան), որը Ժողովրդական նվագարանների անսամբլի 3-րդ հանրապետական մրցույթ-փառատոնի շրջանակներում արժանացավ 2-րդ կարգի մրցանակի։
Քոլեջի տնօրինությունը սրտանց շնորհավորում է դափնեկիր ուսանողներին ` մաղթելով նրանց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։