ԳլխավորԼուր

«Իրանական ֆիլմերի օրեր». Հայաստանի ազգային գրադարանում իրանական ֆիլմեր են ցուցադրվում

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, ԻԻՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին

Երևանում «Իրանական ֆիլմերի օրերը» միջոցառման շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի կինոակումբում մարտի 13-15-ին ցուցադրվում է իրանական ֆիլմերի ընտրանի։

«Իրանական ֆիլմերի օրերը» անցկացվում են ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հովանավորությամբ։

Ազգային գրադարանում իրանական ֆիլմերի փառատոնի բացմանը ելույթ են ունեցել ՀՀ-ում ԻԻՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, այլք։

Միջոցառմանը Երևանի թատրոնի և կինոյի համալսարանի ռեկտոր Սառա Նալբանդյանը հանդես է եկել իրանական կինոյի մասին դասախոսությամբ։ Բացման արարողությանը մասնակցել են իրանագետներ, մշակութաբաններ, թարգմանիչներ, երևանյան գրադարանների աշխատակիցներ։

Գրադարանի թամանյանական մեծ դահլիճի էկրանին կինոսերները հնարավորություն են ունեցել դիտելու ռեժիսոր Բաբակ Խաջեփաշայիի «Ծառի գրկում» ֆիլմը, որը մասնակցել է Հնդկաստանի Չեննայի 22-րդ կինոփառատոնին և ներկայացվել «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությանը։ Ֆիլմն անցել է նաև ամերիկյան «The Asian World Film Festival (AWFF)» (Ասիական համաշխարհային կինոփառատոն) միջոցառման մրցակցային փուլը։ Իսկ այս պահին գրադարանում ընթանում է ֆիլմի երկրորդ ցուցադրությունը։

Ցուցադրվել են նաև առաջին անգամ «Օսկար»-ի ներկայացված իրանական ֆիլմի ռեժիսոր Մաջիդ Մաջիդիի «Աստծու գույնը», Մազիար Միրիի «Սառան և Աիդան» և այլ ֆիլմեր։ Ֆիլմերի ցուցադրությունը կավարտվի այսօր՝ 20։ 00-ին։