ԳլխավորԼուր

Լավագույն ուսանողական ֆիլմ է ճանաչվել Էնթոնի Նտիի «Բարի գիշեր»-ը

Կիեւում ավարտվել է «Երիտասարդություն» միջազգային կինոփառատոնը, տեղեկացնում է Укринформ-ը։ Գլխավոր մրցանակ ստացել են միաժամանակ 2 ֆիլմ՝ Ֆերնանդ Վալադեսի «Հատուկ նշաններ»-ը (Մեքսիկա, Իսպանիա) եւ Միրիամ Վերրոյի «Քո քայլը» (Կանադա)։ «Հանդիսատեսի համակրանք»-ին է արժանացել Ֆիլիպո Մենեգետիի «Մեզանից երկուսը» (Ֆրանսիա)։

Մրցանակներ են հանձնվել նաեւ մանկական, ազգային, լիամետրաժ, կարճամետրաժ եւ ուսանողական անվանակարգերում։

Լավագույն ուսանողական ֆիլմ է ճանաչվել Էնթոնի Նտիի «Բարի գիշեր»-ը (Good Night) (Բելգիա, Գանա)։ Ժյուրիի հատուկ մրցանակներ են ստացել Վիվյեն Հարթմանի «Էլլի»-ն (Elli) (Գերմանիա) եւ Բարբարա Ռուպիկի «Հոգյակ»-ը (The Little Soul) (Լեհաստան)։

Կիեւի «Երիտասարդություն 49-րդ միջազգային փառատոնը անց է կացվել օգոստոսի 22-ից 30-ը։ Հանդիսատեսների դատին է հանձնվել 260 ֆիլմ։

Comment here