ԳլխավորԼուր

Կիեւում շենքի պայթյունի զոհերի թիվը հասել է 5-ի

Ինչպես տեղեկացրել էինք, Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի բազմահարկ շենքերից մեկում հունիսի 21-ին պայթյուն է որոտացել, փլուզվել է մի քանի հարկ։

Հունիսի 23-ի առավոտյան փլատակների տակից հայտնաբերվել է եւս մեկ մարդու մարմին: Այսպիսով, զոհերի թիվը հասավ 5-ի (2 կին, 3 տղամարդ):

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ իրավապահների մոտ պայթյունի 2 վարկած կա՝ կենցաղային գազի արտահոսք կամ պայթուցիկ սարքի գործադրում։

Comment here