ԳլխավորԼուր

Տիգրան Պետրոսյանի անվան հուշամրցաշարի հաղթողը 11-ամյա շախմատիստ է

Շախմատի ֆեդերացիան ամփոփել է աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի արդյունքները:

11 հնարավորից վաստակելով 10 միավոր՝ մրցաշարի հաղթող դարձավ Բենիկ Ագասարովը, Արամ Վարդանյանը գրավեց 2-րդ, իսկ Ռոբերտ Փիլիպոսյանը՝ 3-րդ հորիզոնականը։

Մրցաշարին մասնակցում էին 357 շախմատիստներ:

Հիշեցնենք, որ մինչեւ 18 տարեկանների առցանց մրցաշարն անցկացվել է Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրը՝ հունիսի 17-ին։

Comment here