ԳլխավորԼուր

Սուսաննա Գաբոյանը՝ Հայաստանի շախմատի 76-րդ առաջնության չեմպիոն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը փետրվարի 26-ին ավարտվել է Հայաստանի շախմատի կանանց 76-րդ առաջնությունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: 10 շախմատիստուհիների պայքարում լավագույն արդյունքը գրանցել է Սուսաննա Գաբոյանը: Վերջին՝ 9-րդ տուրում նա հաղթանակ է տարել Վերոնիկա Խաչատրյանի նկատմամբ՝ 6,5 միավորով միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը: Նորընծա չեմպիոնը համալրել է Հայաստանի կանանց հավաքականի կազմը: Նշենք, որ Սուսաննա Գաբոյանի համար սա չեմպիոնական երկրորդ կոչումն է, նա Հայաստանի առաջնությունում լավագույնն է եղել նաև 2015 թվականին:

Հայաստանի առաջնության երկրորդ մրցանակակիրը Մարիամ Մկրտչյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մարիա Գևորգյանը. երկուսն էլ առաջատարին զիջել են կես միավորով: Մրցաշարային աղյուսակն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ:

Comment here