ԳլխավորԼուր

Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

Չինաստանի Հոնկոնգ քաղաքում ընթացող 2026 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի հնգակի չեմպիոն, աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Շանթ Սարգսյանը խաղացել է սպիտակ խաղաքարերով ու հաղթանակի հասել 41-րդ վայրկյանում։ 7-րդ տուրից հետո հայ գրոսմայստերը հավաքել է 4 միավոր:

Արագ շախմատի աշխարհի թիմային առաջնությունը մեկնարկել է հունիսի 17-ին, կավարտվի հունիսի 19-ին: Մրցաշարն անցկացվում է 12 փուլով շվեյցարական բաց մրցաշարով (օրական 4 փուլ), վեց խաղացողի մասնակցությամբ թիմային խաղերով:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews