ԳլխավորԼուր

Հայտնի են Վենետիկի 78-րդ կինոփառատոնի մրցանակակիրները

Սեպտեմբերի 11-ի երեկոյան Կինոյի պալատում ավարտվել է Վենետիկի 78-րդ կինոփառատոնը։

Գլխավոր մրցանակը`«Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ»-ը, ստացել է ֆրանսուհի Օդրի Դիվանի «Իրադարձություն» ֆիլմը:

Լավագույն ռեժիսորի «Սուրբ Մարկոսի արծաթե առյուծ» մրցանակին արժանացել է Ջեյն Քեմփիոնին` «Շան ուժը» ֆիլմի համար:

Պաոլո Սորենտինոն արժանացել է ժյուրիի գլխավոր մրցանակին «Աստծո ձեռքը» ֆիլմի համար: Ֆիլմի գլխավոր դերակատար Ֆիլիպո Սքոթին արժանացել է Մարչելո Մաստրոյանիի անվան մրցանակին՝ որպես լավագույն սկսնակ դերասան:

Պենելոպա Կրուսը Պեդրո Ալմոդովարի «Զուգահեռ մայրեր» ֆիլմում խաղացած դերի համար ճանաչվել է լավագույն դերասանուհի:

Ֆիլիպինյան «Աշխատանքում. անհայտ կորածները» ֆիլմի գլխավոր դերակատար Ջոն Արսիլան ճանաչվել է լավագույն դերասան:

Comment here