Ավարտվեց հուլիսի 7-ին մեկնարկած «Ոսկե ծիրան» 21–րդ միջազգային կինոփառատոնը. ժյուրին հրապարակեց մրցանակակիրների անունները։
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ ստացավ Կարոլինե ֆոն դեր Թանի «Չիրետտայի ավետարանը» ֆիլմը, «Արծաթե ծիրան»` Գուտու Պարենտիի «Տարօրինակ ուղի» ֆիլմը։ Հատուկ հիշատակման արժանացավ Նիննա Պալմադոտտիրի «Մենություն» ֆիլմը։
«Տարածաշրջանային մրցույթ» անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակը նվաճեց Ֆարահ Քասեմի «Մենք ներսում ենք» կինոնկարը, «Արծաթե ծիրանի»` Ֆարահնազ Շարիֆիի «Իմ գողացված մոլորակը»։Հատուկ հիշատակման արժանացավ Էմիլի Մկրտչյանի «Լինում է, չի լինում» ֆիլմը։ Այս ֆիլմն արժանացավ նաև «Fipresci»–ի մրցանակի։
Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակի արժանացավ Հրանտ Վարժապետյանի «Տունը», «Արծաթ ծիրան»` Աննա Մկրտումյանի «Արմատ» ֆիլմը։