ԳլխավորԼուր

Տեղի է ունեցել «Օսկար» մրցանակաբաշխության «գլխավոր փորձը»

Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիան (BAFTA) տարվա լավագույն ֆիլմ է ճանաչել Սեմ Մենդեսի «1917»-ը, տեղեկացնում է lenta.ru-ն։

Կինոնկարը հաղթել է 7 անվանակարգում, այդ թվում՝ բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք, հնչյուն, օպերատորական աշխատանք, վիզուալ էֆեկտներ։

Լավագույն դերասան է ճանաչվել Խոակին Ֆենիքսը («Ջոկեր»), լավագույն դերասանուհի՝ Ռենե Զելվեգերը («Ջուդի»)։

BAFTA մրցանակաբաշխությունն անց է կացվում Լոնդոնում 1948 թվականից եւ համարվում է «Օսկարի» գլխավոր փորձ, քանի որ շատ դեպքերում կանխատեսում է Ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի անդամների քվեարկության արդյունքները։

 

Comment here