ԳլխավորԼուր

Կինոյի տանը տեղի է ունեցել ԵԹԿՊԻ-ի առաջին կուրսեցիների ավարտական աշխատանքների ցուցադրությունը

Կինոյի տան բուխարու սրահում տեղի է ունեցել ԵԹԿՊԻ-ի Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի «Կինոարվեստ» մասնագիտության Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա /կուրսի ղեկավար՝ Ջ. Ավետիսյան/, Հեռուստառեժիսուրա /կուրսի ղեկավար՝ Հ. Ազարյան/, Վավերագրական ֆիլմի ռեժիսուրա /կուրսի ղեկավար՝ Գ. Ստեփանյան/ առաջին կուրսեցիների ավարտական աշխատանքների ցուցադրություն:

Ներածական խոսքով հանդես է եկել ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Երզինկյանը:

Միջոցառմանը ներկա են եղել ԵԹԿՊԻ-ի ուսանողներ և ծնողներ:

Կինոդիտումից հետո տեղի է ունեցել ներկայացված ֆիլմերի քննարկում:

Comment here