ԳլխավորԼուր

Պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի «Վարպետը և Մարգարիտան» ֆիլմն արժանացել է «Նիկա» մրցանակի յոթ անվանակարգերում

Կադր «Վարպետը և Մարգարիտան» ֆիլմից

Պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի «Վարպետն ու Մարգարիտան» ֆիլմը, որը հիմնված է Միխայիլ Բուլգակովի համանուն վեպի

վրա, դարձել է 2024 թվականի ռուսական 38-րդ «Նիկա» մրցանակի հաղթողը՝ մրցանակներ ստանալով բոլոր յոթ անվանակարգերում,  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Պրոդյուսերական կազմում ընդգրկվել են նաև Արամ Հովհաննիսյանը, Արամ Մովսեսյանը և Արմեն Հարությունյանը:

Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մարտի 24-ին Մոսկվայի «Դիմակ» թատրոնում:

Բացի «Լավագույն խաղարկային ֆիլմ» գլխավոր անվանակարգում հաղթելուց, գլխավոր դերակատարներ Եվգենի Ցիգանովը և Յուլիա Սնիգիրը ճանաչվել են տղամարդկանց և կանանց դերերի լավագույն կատարողներ:

Ֆիլմը հաղթել է նաև «Լավագույն նկարիչ», «Լավագույն հնչյունային ռեժիսոր», «Լավագույն օպերատոր» և «Զգեստների լավագույն նկարիչ» անվանակարգերում:

«Վարպետը և Մարգարիտան»