ԳլխավորԼուր

Հայկական ԱԲ-ն՝ hyAl-ը, տեղադրվել է Մարոկկոյի սերվերներում. ի՞նչն է պատճառը

Արհեստական բանականություն

Տեղադրեցինք հայկական ԱԲ-ն Մարոկկոյի սերվերներում ցուտ ցուցադրության նպատակով, ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային արագացման հանրային նախաձեռնության համակարգող Արտակ Հովսեփյանը։

«Երևի մի քանի օր, որից հետո մեքենաների հզորությունները կտրամադրենք մեքենայական ուսուցման խնդիրներին։

Այո, ստիպված ենք այդպես վարվել, որովհետև այս «լուսավոր դարում» Հայաստանում մի կարգին մեքենա չկա։ Նկատի ունեմ հատուկ GPU-ներով կահավորված համակարգիչներ, որոնք ծառայում են Հայաստանի խնդիրների լուծմանը։ Եղածները մասնավոր ձեռնարկությունների սեփականությունն են, որոնք ծառայում են օտար երկրների և վերազգային կորպորացիաների պատվերների կատարման, կամ էլ պատկանում են ապազգային ռեժիմին։

Այս պահին հայկական ԱԲ-ն պատասխանում է հարցերին բացի հայերենից՝ նաև անգլերեն և ռուսերեն։

Հիշեցնում են, որ այն նոր է մշակված, մի քանի օրվա պատմություն ունի և կարիք ունի հավելյալ կատարելագործումների ոլորտ առ ոլորտ։

Ամենաքիչը 2-3 վայրկյան դանդաղ կաշխատի, որովհետև տեղադրված է հեռավոր Մարոկկոյի իմ համեստ գրասենյակում։ Կապը շատ վատ է և այն հաստատելու համար մի քանի անգամ հարցումներ են գնում background ռեժիմիով։

Խնդրում եմ չհարձակվել այս էջի վրա և չռմբակոծել հարցերով հիշելով, որ հայկական ԱԲ-ն ընդամենը գործիք է և ոչ թե հեքիաթային պանացեա առասպելական բանականության տեսքով»,-գրել է Հովսեփյանն ու տեղադրել հայկական ԱԲ-ի հղումը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews