ԳլխավորԺամանցԿինոկտոր

10 ֆիլմ ուսանողների մասին, ուսանողների համար

1. «Սոցիալական ցանց»

Facebook սոցիալական ցանցի հաջողությունն ամբողջ աշխարհում ընդմիշտ փոխեց Հարվարդի համալսարանի ուսանող-համակուրսեցիների կյանքը, ովքեր հիմնելով ցանցը 2004-ին՝ մի քանի տարում դարձան ԱՄՆ-ի ամենաերիտասարդ միլիոնատերերը։

2. «Մենք ընդունվել ենք»

Ֆիլմի հերոսները մերժում են ստանում բոլոր համալսարաններից, որտեղ դիմել էին։ Բայց նրանք շատ չեն մտահոգվում եւ որոշում են ուսումնական հաստատություն բացել՝ այնտեղ հավաքելով իրենց բախտակիցներին։

3. «Երեկույթների արքան- 2»

Վեն Ուայլդերը քոլեջում սովորում է արդեն 6 տարի, ու ոչ մի կերպ չի կարողանում դիպլոմ ստանալ։ Բայց ոչ թե այն պատճառով, որ անխելք է, այլ որ չի ցանկանում բաժանվել ուսանողական անհոգ կյանքից։ Սակայն նրա հայրը որոշում է այլեւս չվճարել ուսման վարձը։

4. «Մաչոն եւ «գերազանցիկը»»

Երկու նորաթուխ վայ-ոստիկաններ գերգաղտնի հանձնարարություն են ստանում. նրանք պետք է աշակերտներ ձեւանան ու թափանցեն դպրոց, որտեղ ծաղկում է թմրավաճառությունը։

5. «21»

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի 5 ուսանողներ նախկինում խաղամոլ, իսկ այժմ հավանականության տեսության տարրերով բարձրագույն մաթեմատիկայի նշանավոր ուսուցչի ղեկավարությամբ մշակում են մի ծրագիր, որի շնորհիվ բլեքջեկ շահելու հավանականությունն աճում է մի քանի անգամ։ 12 շաբաթ շարունակ՝ ամեն կիրակի, նրանք Բոստոնից թռչում են Լաս Վեգաս մեկ նպատակով՝ մեծ գումարներ շահել։ (Սիրելի′ ուսանողներ, անկախ ցանկացած ֆիլմից, հեռու մնացեք ազարտային խաղերից, որտեղ միշտ եւ բոլորը վերջնահաշվում պարտվում են-խմբ.)։

6. «Խելացի Ուիլ Հանթինգը»

Բոստոնից եկած 20-ամյա տաղանդավոր ու բարդ բնավորությամբ երիտասարդը ժամանակ առ ժամանակ ընկնում է տհաճ պատմությունների մեջ։ Հերթական ծեծկռտուքից հետո ոստիկանությունը ձերբակալում է նրան, ու այդ ժամանակ միջամտում է մաթեմատիկայի պրոֆեսորը։

7. «Սենյակակիցը»

Սառան ընդունվում է քոլեջ եւ ծանոթանում է Ռեբեկայի հետ, ում հետ միասին ապրում են մի սենյակում։ Նրանք մտերիմ ըներուհիներ են դառնում։ Սակայն որոշ ժամանակ անց Սառան նոր ծանոթություններ է հաստատում ու մոռանում ընկերուհուն։ Սառայի նոր ծանոթները, սակայն, սկսում են դժբախտ պատահարների զոհեր դառնալ։ Սարսափ ֆիլմերի սիրահարների համար։

8.  «Մոնա Լիզայի ժպիտը»

1953 թվականին ԱՄՆ-ում կանայք պայքարում էին իրենց իրավունքների համար, ու այդ ժամանակ Ջուլիա Ռոբերտսի մարմնավորած Քեթրին Ուոթսոնը ուսուցչի աշխատանք է ստանում կանանց քոլեջում, որի ղեկավարությունն ու անձնակազմը դրական չէր վերաբերվում կանացի «ազատություններին»։

9. «Ուսանողուհին»

Սորբոնի բանասիրական ֆակուլտետի ասպիրանտ Վալենտին Էսկերեան (Սոֆի Մարսո) աշխատում է որպես ուսուցիչ, ու մի գեղեցիկ օր սիրահարվում է երաժիշտ Նեդին։ Իր առանց այդ էլ լարված գրաֆիկում Վալենտինը փորձում է ժամանակ գտնել սիրելիի համար։

10. «Սպանություն Օքսֆորդում»

Մարտինն ընդունվում է աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկը, որտեղ որոշ ժամանակ անց առեղծվածային սպանությունների շարք է սկսվում։ Մարտինը որոշում է մաթեմատիկայի եւ տրամաբանության ուսուցչի հետ առանձին հետաքննություն սկսել։

Comment here