ԳլխավորԼուր

Եվրամիությունը փակել է օդային տարածությունը Ռուսաստանի համար

Եվրամիությունը (ԵՄ) որոշում Է ընդունել Ռուսաստանի համար օդային տարածությունը փակելու մասին: Այդ մասին ասված է փետրվարի 28-ին Եվրամիության պաշտոնական հանդեսում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Արգելվում Է Ռուսաստանի ավիափոխադրողների կողմից շահագործվող ցանկացած օդանավերի կամ Ռուսաստանում գրանցված ցանկացած օդանավերի կամ Ռուսաստանում չգրանցված ցանկացած այլ օդանավերի, որոնք Ռուսաստանի ցանկացած ֆիզիկական կամ իրավական անձի սեփականությունն են եւ կամ վարձված են նրանց կողմից կամ այլ կերպ վերահսկվում են Ռուսաստանի ֆիզիկական կամ իրավական անձի, կազմակերպության  կամ մարմնի կողմից, վայրԷջքը, թռիչքը կամ անցաթիռը Եվրամիության տարածության վրայով»,- նշված է փաստաթղթում:

Դրա հետ մեկտեղ նշվում է, որ «իրավասու մամինները կարող են օդանավին թույլատրել վայրէջք կատարել, թռչել կամ անցնել ԵՄ-ի տարածքի վայով այն դեպքում, եթե նման կարգի վայրէջքը, թռիչքը կամ անցաթիռն անհրաժեշտ է հումանիտար նպատակների կամ ցանկացած այլ նպատակների համար, որոնք համապատասախնում են սույն կանոնակարգին»: