ԳլխավորԼուր

Այսօրվանից ծխելն արգելվում է հանրային սննդի փակ ու բաց վայրերում

Մարտի 15-ից ուժի մեջ է մտնում հանրային սննդի վայրերում ծխելու արգելքը: Խոսքը նաև բացօթյա օբյեկտների մասին է՝ ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ և այլն:

ԱԺ –ի ընդունած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի հիմնական դրույթները սկսել են գործել 2020-ի մարտի 21-ից: Իսկ որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում աստիճանաբար` հնարավորություն տալով պատրաստվել դրանց:

Արգելված վայրում ծխող քաղաքացու համար տուգանքի չափը կազմում է 50 000 դրամ, իսկ սննդի կետերի տնօրինության համար՝ 150-200 000 դրամ: