ԳլխավորԼուր

100 հազար դրամից սկսած տուգանք՝ դիմակ չկրելու համար (տեսանյութ)

Դիմակ չկրելու համար տուգանքները կսկսեն 100 հազար դրամից. հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Առաջին հերթին տուգանվելու են ինքնամեկուսացման ռեժիմը խախտողները, նշեց նա:

ՀՀ ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կհետևեն ինքնամեկուսացման ցուցում ունեցող անձանց տեղաշարժին: Ազգային ժողովում պատասխանելով խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հարցին՝ ասաց Տիգրան Ավինյանը:

«Հայաստանի Հանրապետությունը բաժանվելու է 119 շրջանների, որոնցում գործելու են մեկական ոստիկանության ու ԱԻՆ աշխատակիցների խմբեր, որոնք պետք է ստուգեն ինքնամեկուսացման ցուցում ունեցող անձանց ինքնամեկուսացման փաստը և համակարգին ազդանշան տան»,- ասաց Ավինյանը:

Մեկ այլ հարցի պատասխանելով, Ավինյանը նշեց, որ ինքնաշեն դիմակ ասելով կարելի է հասկանալ նաեւ շալը, վզնոցը, որոնցով կարելի է դեմքը ծածկել։

Comment here