ԳլխավորԼուր

ՀՀ–ում առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները կտուգանվեն 50 հազար դրամով. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար նախատեսված տուգանքը կրկնապատկվել է, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությամբ` օգոստոսի 2-ից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարող անձինք 25․000 դրամի կփոխարեն կտուգանվեն 50․000 դրամով։ Ավելին, նույն խախտումը 1 տարվա ընթացքում կրկին կատարելը քրեական պատասխանատվության կհանգեցնի։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1–ից էլ վարորդական վկայականի պլաստիկ քարտն իրենց մոտ չունեցող վարորդները չեն տուգանվի։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews