Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը, որով վարորդների տուգանային 9 բալային համակարգից անցում կկատարվի 13 տուգանային միավորի համակարգի: Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2025թ. մայիսի 1-ից:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ այն խախտումների դեպքում, որոնք իրենց մեջ պարունակում են անվտանգության բաղադրիչ, որոշակի խստացումներ կիրականացվեն, օրինակ՝ չամրակապված վարելը, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, հեռախոսներից կամ ռադիոկապի այլ միջոցներից օգտվելը և այլն։
Մայիսի 1-ի դրությամբ այն քաղաքացիները, որոնք կունենան տուգանային միավորների չսպառված պաշար, նրանց մոտ թիվն ավտոմատ կդառնա 13։