ԳլխավորԼուր

Վերանայե′ք երեխաների դիմակ կրելու պարտադիր պահանջը. Աննա Կոստանյան

Մի տեղ կարդացի՝ առաջարկում էին դպրոցականների սեղանին մի-մի բաժակ ջուր դնեն, որ դիմակ չկրեն երեխաները, ես էլ կառաջարկեի թխվածք կամ միրգ։ Օբյեկտիվ ու տրամաբանական հարց է բարձրացվում. եթե վարակն այդքան վտանգավոր է, ապա ինչպես են նաև պաշտոնատար անձինք սրճում, ճաշում և ժամանակ անցկացնում ժամանցի վայրերում, ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Աննա Կոստանյանը։

«Հարգելի’ կառավարություն, մասնավորապես պարետատուն, վերանայե′ք երեխաների դիմակ կրելու պարտադիր պահանջը։

Հայաստանը թեստեր է, չէ՞, արտադրում, դպրոց հաճախելուց մի քանի օր առաջ պարտադիր թեստավորեք հանրապետության բոլոր ուսուցիչներին (դպրոցական անձնակազմին ևս) և երեխաներին։ Այ սա կլինի տրամաբանական և ազնիվ, թե չէ ասում եք` այ որ դպրոցները բացելուց հետո վարակը տարածվեց, մեղքը ձեր վիզը։

Լուրջ չէ, արդար չէ, անպատասխանատու է»,-նշված է գրառման մեջ։

Comment here